Բաժիններ՝

Արտակ Շաբոյանը համաձայն չէ Համաշխարհային բանկի հետ

«Համաշխարհային բանկի զեկույցը մեզ չի տրամադրվել և չի քննարկվել մեզ հետ: Բայց մենք ուսումնասիրել ենք և կան որոշ մտքեր, դատողություններ, որոնց հետո համաձայն չենք: Դրանց մասին առաջիկայում գրավոր կտեղեկացնենք»,- այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Ամեն դեպքում նա նշեց, որ համամիտ չէ ՀԲ մասնագետների այն գնահատականի հետ, որ ՀՀ տնտեսության մոնոպոլացման աստիճանը բարձր է ԱՊՀ մյուս երկրների համեմատ: Ըստ Շաբոյանի՝ այն ուսումնասիրություններում, որոնց վրա ՀԲ-ում եզրահանգումներ են արել, կան մեթոդաբանական խնդիրներ: Մասնավորապես, Շաբոյանի խոսքով, ՀԲ փորձագետներն ուսումնասիրել են ՀՀ 30 տարբեր ոլորտներում մրցակցային վիճակը, որոնցում կենտրոնացվածության աստիճանը բավականին ցածր է՝ սննդարդյունաբերություն, թեթև արդյունաբերություն և այլն, նաև ուսումնասիրել են մի քանի ոլորտներ՝ բնական մենաշնորհները (էլեկտրաէներգիա, գազ), լիցենազավորված գործունեության ոլորտները՝ հեռահաղորդակցություն, նաև այնպիսի ոլորտներ, որտեղ տնտեսվարողների թիվն իսկապես պետք է սահմանափակ լինի՝ հաշվի առնելով ներդրումների ծավալները, օրինակ՝ հանքարդյունաբերություն, և այս ոլորտների ծավալային արդյունքը մեծ է ՀՆԱ-ում, տնտեսության մեջ մեծ կշիռ ունեն:

«Ճիշտ չէ միայն ծավալային գործոնից ելնելով եզրակցություն անել»,- նկատեց Շաբոյանը: Նա հիշեցրեց Մրցունակության ինդեքսում մրցակցության ցուցանիշով ՀՀ-ի դիրքերի բարելավումը. «Գերիշխող դիրք ունեցողների ազդեցության, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության, ներքին շուկայում տեղական մրցակցության ուժգնության գործոններով առաջատար ենք ԱՊՀ երկրների շարքում: Նախկինում հետընթաց եղել է, բայց վերջին երեք տարում փոփոխությունների արդյունքում բավականին մեծ առաջընթաց ենք արձանագրել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս