Բաժիններ՝

SOCAR-ը պլանավորել է առաջիկա տարիներին Թուրքիայի տնտեսությունում ներդնել 18 միլիարդ դոլար

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ադրբեջանական SOCAR-ի ներկայացուցիչ Քենան Յավուզը հայտարարել է, որ SOCAR-ն արդեն իսկ 350 միլիոն դոլար է ներդրել Իզմիրի Star նավթավերամշակման գործարանի կառուցման մեջ, և շուտով դրանում կներդնի ևս 475 միլիոն դոլար:

Յավուզի խոսքերով՝ նավթավերամշակման գործարանը շահագործման հանձնելը նշանակված է 2017 թվականին. «Տվյալ փոխանցումների շնորհիվ Իզմիրի շրջանում մերդ ներդրումների ծավալը կհասնի 1.9 միլիարդ դոլարից: Նախատեսվում է Թուրքիայի տվյալ շրջանում SOCAR-ի մասնակցությամբ նախագծերին հատկացնել 5.5 միլիարդ դոլար: Այդ գումարի մեծ մասը կապահովվի բանկային վարկերի հաշվին:

Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով «Անդրանատոլիական» գազատարը (TANAP)՝ SOCAR-ը պլանավորել է Թուրքիայի տնտեսության մեջ ներդնել 18 միլիարդ դոլար, և դրանով իսկ դառնալ Թուրքիայի տնտեսության պատմության մեջ օտար ուղիղ խոշորագույն ներդրող»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս