Ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանը պետք է առանց կոստյումի գար, առանց փողկապի, տարվա մեջ էլ մի հագուստ պիտի հագներ…

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անդրադառնալով այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրացված ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի առանձնատան հարցին, ասաց. «Ես չգիտեմ գրպանահատներ ենք մենք, ինչ ենք, հա նույն միտքը արծարծենք: Այսպես որ նայելու լինենք՝ սկսենք բոլորիցս: Օրինակ, Նիկոլ Փաշինյանը և շատ պատգամավորներ, եթե այս տրամաբանությունով գնանք՝ որտեղի՞ց… Նիկոլ Փաշինյանը ուրեմն պետք է առանց կոստյումի գար, առանց փողկապի, տարվա մեջ էլ մի հագուստ պիտի հագներ, որ լվալու կարիք չլիներ: Ի՞նչ է նշանակում… մարդն անընդհատ ասում է՝ այ ընգեր ջան, ես իմ ունեցվածքը հայտարարագրել եմ, պետական ապարատները գիտեմ… հետո գալիս, հասնում ենք նրան, թե բացահայտումներ արեց՝ նա եզրահանգումներ է տալիս: Մեկն ու մեկդ գրություն դե գրեիք դատախազություն, ինչի՞ եք ամեն ինչ բարդում Իշխան Զաքարյանի վրա ու փորձում դրանով արդարացնել ձեր անգործությունը, երբ ամբողջ մի կառույց տարիներ շարունակ նույն հաշվետվությունն է տվել, ինչպես վերջին անգամ»:

Տեսանյութեր

Լրահոս