Բաժիններ՝

Աստղակերպի ո՞ր նշանի տակ պետք է ծնվել` միլիարդատեր դառնալու համար

Դատելով աշխարհի առաջին հինգ միլիարդատերերի ցանկից, առաջնության դափնին պատկանում է Կույսի նշանի տակ ծնվածներին. Բիլ Գեյթսն ու Ուորեն Բաֆետը  ծնվել են հենց այս նշանի տակ: Սական  Forbes-ի հարյուրյակի վերլուծությունը պատկերը փոխում է: Այս ցուցակում գտնվող 22  միլիարդատեր ծնվել է Ցուլի, 14-ը` Կույսի,  13-ը` Խոյի,  10-ը` Ջրհոսի, 8-ական` Առյուծի եւ Կշեռքի, 7-ական` Ձկների եւ Երկվորյակի, 6-ը` Աղեղնավորի, երկուական` Կարիճի եւ Խեցգետնի նշանի տակ, գրում է DELFI-ն:

Ուշագրավ է, որ ռուսաստանյան «թոփ տասնյակում» եւս «ցուլերն» ամենաշատն են. մասնավորապես` Forbes-ի  վարկանիշային ցուցակի առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցնող Վլադիմիր Լիսինն ու Միխայիլ Պրոխորովը, ինչպես նաեւ ութերորդ տեղն զբաղեցնող Միխայիլ Ֆրիդմանը Ցուլի համաստեղության տակ են ծնվել:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս