Տաջիկական ծամոն
«ՀԺ»-ն գրում է. Երեկ կառավարության արտագնա նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսելով Հայաստանում գործազրկության մասին, ուշագրավ բացահայտում է արել. «Դիլիջանում ունենք բանվորական աշխատուժի պահանջարկ և նույնիսկ այս տարի արձանագրել ենք, որ Տաջիկստանից աշխատողներ են եկել ՀՀ, որպեսզի շինաշխատանք իրականացնեն, այն պարագայում, երբ Մարտունիում, Գավառում, Վարդենիսում ունենք աշխատուժի ավելցուկ»,- ասել է նա։ Կարելի Է չկասկածել, որ «ՀՀ տնտեսությունն այնպես է զարգանում, որ Տաջիկստանից են մարդիկ գալիս ՀՀ աշխատելու» թեզն առաջիկայում կդառնա իշխանական քարոզչության հերթական «ծամոններից» մեկը։
Կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում: