 
                        Մեզ համար կարևոր է ժողովրդի վստահությունը
 
                                    Հոկտեմբերի 15-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ընթացիկ աշխատանքները։
Խորհրդակցությանը մասնակցում էին տեսչության աշխատակազմի և մարզային տեսչությունների ղեկավարներ ու աշխատակիցներ։
Նախարար Երիցյանը հատուկ ուշադրություն հրավիրեց կոռուպցիոն ռիսկերի վերացման անհրաժեշտությանը։ – Մենք մեր աշխատանքով կարողացել ենք վաստակել երկրի ղեկավարության և մեր ժողովրդի վստահությունը, ուստի պետք է ամեն ինչ անենք այդ վտահությունը պահպանելու համար, – նշեց ԱԻ նախարարը։
Քննարկվեցին Երևանում ու մարզերում հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատանքների արդյունավետության բարձրացման հնարավոր ուղիները։
ԱԻ նախարարը հանձնարարեց խրախուսանքի ներկայացնել Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի հրդեհային և տեխնիկական անվտանգության մարզային տեսչությունների պետերին։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        