«General Motors»-ը ողջ աշխարհից հետ է կանչում 22 հազար «Chevrolet Silverado» եւ «GMC Sierra»
«General Motors» ընկերությունը հայտարարել է ողջ աշխարհից մոտ 22 հազար «Chevrolet Silverado» եւ «GMC Sierra» հետ կանչելու մասին:
Պատճառը մեքենաների նստատեղերի ամրացման թերությունն է, մեքենաների ետեւի մասի հարվածի դեպքում նստատեղերը կարող են տեղաշարժվել` վնասելով վարորդին եւ ուղեւորներին: Ընկերությունը միաժամանակ հայտնում է, որ նման որեւէ դեպք դեռ չի գրանցվել: Հետկանչի են ենթակա այս տարի վաճառված` 2014 մոդելային տարվա մեքենաները: