Ներկայացվել է 10 րոպեում լիցքավորվող սմարթֆոնը
Fujitsu ճապոնական ընկերությունը ներկայացրել է Android օպերացիոն համակարգով աշխատող Arrows A 301F սմարթֆոնը: Սարքի յուրահատկությունը` դրա շատ կարճ ժամանակահատվածում լիցքավորվման մեջ է: Այս մասին գրում է Engadget-ը:
Ըստ աղբյուրի` սմարթֆոնի մարտկոցը ընդամենը 10 րոպեում հասցնում է բավարար չափով լիցքավորվել` «մեկ ամբողջ օր» աշխատելու համար: Այս մասին հավաստիացնում է արտադրողը: Իսկ թե ինչպե՞ս է հաջողվել նվազագույնի հասցնել լիցքավորման ժամանակը` չի նշվում:
Սարքը հանդիսանում է Fujitsu ընկերության և Softbank բջջային օպերատորի համատեղ նախագիծը: Նոր սարքը վաճառքում կհայտնվի Ճապոնիայում դեկտեմբեր ամսին: