Բաժիններ՝

Բաշար Ասադն առաջիկա նախագահական ընտրություններում վերստին առաջադրելու է իր թեկնածությունը. Զոուբի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր գործառույթները կատարելու է մինչև 2014 թվականին կայանալիք նախագահական ընտրություններ: Այս մասին այսօր Դամասկոսում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զոուբին:

Վերջինիս խոսքերով՝ Բաշար Ասադն ունի առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու իրավունք. «Սիրիայի ժողովուրդը ցանկանում է պետության ղեկավարի պաշտոնում տեսնել Բաշար Ասադին՝ չնայած այն ամենին, ինչ ասում են ընդդիմությունը, ԱՄՆ-ը և դավաճանները: Սիրիան կշարունակի մնալ միասնական՝ պետությունը, ազգը և նախագահը»:

Զոուբին վստահեցրել է, որ Բաշար Ասադն առաջիկա նախագահական ընտրություններում վերստին առաջադրելու է իր թեկնածությունը և կընդունի ճիշտ որոշում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս