Թուրքիայում հետմոդեռնիստական հեղաշրջման գործի շրջանակներում ընդգրկվել է 300 բարձրաստիճան զինվորական
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում շարունակվում է 1997 թվականի փետրվարի 28-ին իրականացված հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջման գործի քննումը:
Անկարայի հանրապետական դատախազությունը սկսել է հետազոտել տվյալ ժամանակվա 300 զինվորականների ֆինանսական ունեցվածքը: Արդեն իսկ հարապարակվել է այդ զինվորականների ցուցակը, որոնց մեծ մասը գեներալներ ու ծովակալներ են:
Անկարայի հանրապետական դատախազությունը հետազոտության արդյունքներով պատրաստելու է Փետրվարի 28-ի հեղաշրջման «ֆինանսական քարտեզը»:
Հիշեցնենք, որ հետմոդեռնիստական հեղաշրջման գործի քննումը Անկարայի՝ ծանր հանցագործությունները քննող 13-րդ դատարանում մեկնարկել է այս տարվա սեպտեմբերի սկզբին: