ԵՄ-ի երկրներին խորհուրդ է տրվել 2015 թվականից «վերցրու կամ վճարիր» սխեմայով համաձայնագրեր չկնքել «Գազպրոմի» հետ
Ուկրաինան ZN.UA կայքի փոխանցմամբ՝ ԵՄ-ում ոչ շուկայական են անվանել «վերցրու կամ վճարիր» սխեմայով կնքված համաձայնագրերը: ԵՄ-ի երկրներին խորհուրդ է տրվել 2015 թվականից սկսած՝ ընդհանրապես չկնքել այդպիսի համաձայնագրեր:
ԵՄ-ում նախագահող Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն պնդում է, որ ռուսական գազ սպառող ԵՄ-ի երկրներին խորհուրդ է տրվել 2015 թվականից սկսած «վերցրու կամ վճարիր» սխեմայով պայմանագրեր չկնքել ռուսական «Գազպրոմի» հետ:
Գրիբաուսկայտեի խոսքերով՝ ռուսական գազի գները հենված չեն շուկայական սկզբունքների վրա. «Դրանք հնաոճ համաձայնագրեր են, որոնցում ամեն ինչ շաղկապված է քանակի հետ, և եթե դու չես գնում ողջ ծավալը, ապա տուգանք ես վճարում դրա համար: Դրանք շուկայական տիպի համաձայնագրեր չեն:
Դրանք հնաոճ համաձայնագրեր են, որոնցից մենք փորձում ենք ձերբազատվել: Ե՛վ ԵՄ-ի Խորհուրդը, և՛ Եվրահանձնաժողովը համաձայնվել են, որ անդամ երկրները 2015 թվականից սկսած ընդհանրապես զերծ մնան այդպիսի համաձայնագրեր կնքելուց, հատկապես եթե դրանք ավարտված են (նկատի է առնվում պայմանագրի գործունեության ավարտը):
Անդամ երկրները պետք է պայքարեն համատեղ: Շելֆային գազի հեղափոխությունը, որը տեղի կունենա երեք տարի անց, իսկապես կփոխի արտերկրից էներգետիկ պաշարներ ներկրելու հնարավորությունները»: