Բաժիններ՝

Ադրբեջանի ԿԸՀ-ը չի գրանցել Իլգար Մամեդովի թեկնածությունը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԿԸՀ-ը չի գրանցել REAL շարժման առաջնորդ, կալանքի մեջ գտնվող Իլգար Մամեդովի թեկնածությունը՝ կապված հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ:

Այս մասին հայտարարել է Մամեդովի փաստաբան և վստահելի անձ Խալիդ Բագիրովը: Ադրբեջանի ԿԸՀ-ը Մամեդովի ներկայացրած 41.247 ստորագրությունից անվավեր է ճանաչել 4982-ը, ինչի համար էլ չի գրանցել նրա թեկնածությունը: Գրանցման համար անհրաժեշտ է առնվազն 40.000 վավեր ստորագրություն:

Փաստաբանն ընդգծել է, որ իրենց չեն տրամադրել անվավեր ճանաչված ստորագրությունների քանակը և ընդգծել է, որ իրենք դիմելու են դատարան: Իլգար Մամեդովը մեղադրվում է այս տարվա հունվարի 23-24-ին Իսմայիլիի շրջանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս