Վիճաբանություն, ծեծ՝ Հանրապետության հրապարակում
Սեպտեմբերի 3-ին, ժամը 03.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Սամվել Ե.-ն և հայտնել, որ Հանրապետության հրապարակում վիճաբանություն է, իսկ ժամը 03.28-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Անուշ Պ.-ն և հայտնել, որ մի երիտասարդ իր գրպանից գումար է գողացել և իրեն ծեծի ենթարկել:
Մեկնած օպերատիվ խումբը բաժին է ներկայացրել 1990 թ. ծնված Անուշ Պ.-ին և 1977 թ. ծնված Սամվել Ե.-ին, որտեղ պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.00-ին, Վ. Սարգսյան փողոցի թիվ 10 հասցեի մոտ, Սամվել Ե.-ն վիճաբանել է Անուշ Պ.-ի հետ, որի ժամանակ վերջինիս շրջազգեստի գրպանից հանել է 60.000 դրամ, այնուհետև հրաժարվել է հետ վերադարձնել, ձեռքերով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ միջադեպին ներկա գտնված մի քաղաքացի, մոտենալով Սամվել Ե.-ին, մահակով մի քանի անգամ հարվածել է նրան` պատճառելով վնասվածքներ և հեռացել: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ Սամվել Ե.-ին հարվածող անձին հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: