Բաժիններ՝

Քաղաքացիական համազգեստով անձինք բերման ենթարկեցին Արգիշտի Կիվիրյանին

Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի մոտ հավաքված ակտիվիստներն այժմ սպասում են Նախագահական նստավայրի մոտից բերման ենթարկված իրենց ընկերներին: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ Արաբկիրի ոտսիկանության դիմաց Armeniatoday-ի համակարգող Արգիշտի Կիվիրյանին մոտեցան քաղաքացիական համազգեստով մի խումբ մարդիկ, որոնցից մեկը, առանց անուն, ազգանուն նշելու,ներկայացավ ոստիկանական բաժանմունքի բաժնի պետի տեղակալ եւ հրավիրեց Արգիշտի Կիվիրյանին «մի կողմ զրուցելու»: Armeniatoday-ի համակարգողն ասել է, որ ինքը կխոսի միայն հրապարակավ, նրան խնդրեցին մտնել ոստիկանական բաժանմունք և այնտեղ խոսել, սակայն Արգիշտի Կիվիրյանը խնդրել է իր տուն ուղարկել գրավոր զեկուցագիր եւ այդպես հրավիրել բաժանմունք:

Ավելի ուշ  Արգիշտի Կիվիրյանին ներկայացրել են զեկուցագիր, որի մեջ նշվում է, թե 17.00-ին նա պետք է անձնագրով ներկայանա ոստիկանական բաժանմունք, բայց Արգիշտի Կիվիրյանը հրաժարվել է ներկայանալ` ասելով, որ ժամն արդեն անցել է: Քաղաքացիական համազգեստով անձինք Արգիշտի Կիվիրյանի ձեռքերը ոլորելով նրա բերման ենթարկեցին բաժին:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնազբյուր կայքում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս