Բաժիններ՝

Մոսկվայում բերման են ենթարկել ստամբուլյան միջադեպի մասնակից «օրենքով գողին»

Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանթ, օգոստոսի 29-ին Մինսկից ժամանելուց անմիջապես հետո Ռուսաստանի Դաշնության իրավապահները «Домодедово» օդանավակայանից բերման են ենթարկել 54-ամյա «օրենքով գող» Պաատա Տվալչրելիձեին, որը հանցագործ միջավայրում ավելի շատ հայտնի է որպես Պաատա Մալենկի։ Նա կասկածվում է պայմանական պատժի կրման կարգը խախտելու և նոր քրեական գործի շրջանակներում նշանակված խափանման միջոցից խուսեփելու մեջ։

Սակայն քանի որ Տվալչրեձիեի գործն արդեն դատարանում է, դատավորը հրաժարվել է փոխել խափանման միջոցը և կալանավորել նրան։ Այսպիսով՝ «օրենքով գողը» ազատության մեջ կմնա։

Ոստիկանները նրա հետ պրոֆիլակտիկ բնույթի զրույց են ունեցել երկշաբաթյա վաղեմություն ունեցող ստամբուլյան իրադարձությունների մասին, որոնց անմիջական մասնակիցն է եղել  Տվալչրեձիեն, և ազատ են արձակել նրան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս