Թուրքիայի ԱԳՆ. Անկարան «գաղտնի դիվանագիտություն» է վարում Մուրսիի հետ
Թուրքական հետախուզությունը դեռ մինչեւ Եգիպտոսում իրավիճակի ապակայունացումն է բանակցություններ վարել ԵԱՀ նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ: Այս մասին թուրքական «24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Նա նշել է, որ Մուրսիի հետ «գաղտնի դիվանագիտու2յուն է» վարվում մինչեւ օրս: «Ես առաջին անգամ եմ այդ մասին հայտնում եւ դա կվնասի տվյալ աշխատանքին: Մենք չենք կարող ակտիվ արտաքին քաղաքականություն իրականացնել` բանակցություններ վարելով իշխանությունների, բայց չհանդիպելով Մուրսիի հետ: Դա այլեւս ակտիվ արտաքին քաղաքականություն չի լինի, այլ ռազմական հեղաշրջման ընդունում»,-նշել է Դավութօղլուն: