Բաժիններ՝

«Մոս»-ի տնօրենը փորձաշրջան կանցնի՝ մարմնավաճառների գործունեությանը խթանելու համար

«Մոս» ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրեն Էդիկ Ենոքյանը մարմնավաճառների «գործունեությանը» նպաստելու ինչպես նաև շահույթ ստանալու համար, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  դատավճռով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 3 տարի ազատազրկման, սակայն նրան նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը չի կիրառվի, քանի որ  սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով:

58-ամյա Էդիկ Ենոքյանը,  2013թ. փետրվարից մինչև ապրիլը վերը նշված հյուրանոցը պահել, ղեկավարել և օգտագործել է երկու կամ ավելի անձանց` Ք. Հարությունյանին և Ս. Խալաթյանին, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար:  Ենոքյանը հաստատության մատուցողուհուն և հավաքարարին հանձնարարել է նաեւ չարգելել  մարմնավաճառների մուտքը  հյուրանոց, իսկ անհրաժեշտության դեպքում  նրանց  տրամադրեն պահպանակ 500 դրամի դիմաց ստանալով գույքային օգուտ:

Հանրային վերը նշված հաստատության առանձնասենյակներն էլ  մարմնավաճառներին պարբերաբար տրամադրվել է 6 ժամը 5.000 դրամի դիմաց:

Նախաքննական մարմնի կողմից Էդիկ Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, ինչն էլ ապացուցված  է:

Ամբաստանյալ Էդիկ Ենոքյանը դատարանում ընդունել է առաջադրված մեղադրանքը և  միջնորդել դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, ինչը բավարարվել է:

Ամբողջական հրապարակումը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս