Ադրբեջանի նախագահի թեկնածուներից ԿԸՀ-ին իր փաստաթղթերն առաջինը ներկայացրել է հովիվ-կուսակցապետը
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ «Ազադլըղ» կուսակցության նախագահ Ահմեդ Օրուջը, ով համատեղությամբ հովիվ-ֆերմեր է, նախագահի թեկնածուներից առաջինն է իր փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ-ին: Լրագրողների հետ զրույցում Օրուջը հայտարարել է, որ ԿԸՀ-ում իրեն դիմավորել են բարյացակամորեն և դիտարկման են ընդունել իր փաստաթղթերը:
Նա ընդգծել է, որ այժմ իր առաջադրանքը հնարավորինս արագ անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ հավաքելն է: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ վստահ է ընտրություններում իր հաղթանակի մեջ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 9-ին: