Գործս վերջացնեմ, թող գան «ստոյկա» էլ տան. քաղաքապետարանի խոտ հնձող պապիկը՝ ակտիվիստներին
Երեկ քաղաքապետարանի մոտ նստացույց հայտարարած ակտիվիստները դժգոհություն էին հայտնել, թե խոտ հնձող պապիկն իրենց խանգարում է նստացույց անել:
Այսօր «Առաջին լրատվական»-ին խոտ հնձող վարպետ Վաչիկը պատմել է, որ դա իր աշխատանքն է, որի համար ինքն աշխատավարձ է ստանում, իսկ ակտիվիստները կարող են նույնիսկ «ստոյկա» տալ, բայց այն բանից հետո, երբ ինքը վերջացնի իր աշխատանքը: Վարպետ Վաչիկը կտրականապես հերքել է, որ իրեն դիտավորյալ են ուղարկել հենց այդ ժամին խոտ հնձելու՝ ընդգծելով, որ նույնիսկ իր հայրն իրեն ոչինչ չէր կարող պարտադրել: