Բաժիններ՝

«Չենք վճարելու 150 դրամ» շարժման նստացույցը շարունակվում է. հետագա անելիքնեը կորոշվեն երեկոյան

Երևանի քաղաքապետարանի մոտ այս պահին շարունակվում է երիտասարդ ակտիվիստների երեկ երեկոյան սկսված նստացույցը: Այս մասին տեղեկացնում է Փաստինֆոն։

Միաժամանակ ակցիայի մասնակիցները մայրաքաղաքի փողոցներում օրվա ընթացքում պաստառներ են փակցնելու և թռուցիկներ տարածելու՝քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս»-ի տնօրիեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով:

Ակցիայի կազմակերպիչները նաև հայտարարում են, որ այսօր 15:00-ին Մաշտոցի պուրակում ակցիայի մասնակիցների համար «Ինչպես վարվել ոստիկանության հետ» թեմայով դասընթաց են անցկացնելու, որի նպատակն է խուսափել  իրավապահների հետ հնարավոր բախումներից:

Նշենք, որ մինչ այդ, այսօր առավոտյան արդեն նմանատիպ մեկ այլ դասընթաց էլ կազմակերպվել էր քաղաքապետարանի դիմաց հավաքվածների համար:

Նստացույցի մասնակիցներին կոչ էր արվում տարածքը պահել մաքուր, աղբը թափել միմիայն հատկացված տեղերում, չտրվել սադրանքների, լինել զուսպ, կարգապահ, ժպտալ և հարգալից լինել միմյանց ու բոլորի հանդեպ, բանավեճերի, խոսակցությունների չբռնվել ոստիկանության ներկայացուցիչների հետ, չվիճել, չկոպտել, խոսել հարգալից, դիմելով՝ «պարոն ոստիկան» արտահայտությամբ: Միաժամանակ, նստացույցի մասնակիցներին արգելվում է օգտագործել ոգելից խմիչքներ, թմրանյութերեր, բայց թույլատրվում է ծխել:

Իսկ 20:00-ին նախանշված է հավաք, որի ընթացքում որոշվելու են հետագա անելիքները: Իսկ քննարկումները կանցնեն  քաղաքապետարանի դիմաց, թե Մաշտոցի պուրակում, կորոշվի 20:00-ին Մաշտոցի պուրակում նախանշված հավաքի ընթացքում:

Ամբողջական հրապարակումը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս