Մտադիր ենք ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ավելի մասշտաբային զինադադարի հասնել․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մասշտաբային զինադադարի։ Այս մասին նա հայտարարել է «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Թրամփը նշել է, որ կինը՝ Մելանյա Թրամփը, լավ աշխատանք է կատարել Մոսկվայի և Կիևի միջև տեղային ժամանակավոր հրադարարի հարցում։
Հանրապետական գործիչն ընդգծել է, որ Ալյոշկիում նախորդ զինադադարի շրջանակներում հաջողվել է իրականացնել խաղաղ բնակիչների տարհանում, ինչը, հավանաբար, կյանքեր է փրկել։
«Զինադադարը հրաշալի էր, և այժմ մենք կանենք նույն բանը, բայց ավելի մասշտաբայնորեն»,- ասել է Թրամփը։
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 21-ին, Մելանյա Թրամփը հույս էր հայտնել, որ Ռուսաստանն ու Ուկրաինան մինչև Սուրբ Ծնունդ կպայմանավորվեն նոր հրադադարի շուրջ, ինչն ԱՄՆ-ում նշվում է դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը։
Մինչ այդ ԱՄՆ առաջին տիկինը հանդես էր եկել որպես միջնորդ Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում մարդասիրական գործողության կազմակերպման հարցում, ինչի նպատակն էր օգնություն հասցնել քաղաքի բնակիչներին և տարհանել մեկնել ցանկացողներին։ Այդ նպատակով Ռուսաստանն ու Ուկրաինան տեղային ժամանակավոր հրադադար էին հաստատել։

