Տուգանվեց իր անչափահաս կնոջ հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով անչափահասի հետ ամուսնանալու և սեռական հարաբերություններ ունենալու համար Գևորգ Բաբաքյոխվյանը մեղավոր է ճանաչվել և տուգանվել 100.000 ՀՀ դրամի չափով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
28-ամյա Գևորգ Բաբաքյոխվյանը 2012թ. հոկտեմբերին փաստացի ամուսնացել է Մասիս քաղաքի բնակչուհի, 16-ամյա Արմինե Նահապետյանի հետ և համատեղ կյանքի ընթացքում նրա հետ սեռական հարաբերություններ ունեցել:
Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Գ. Բաբաքյոխվյանը ընդունել է առաջադրված ամեղադրանքը և միջնորդել դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:
Դատարանն ամբաստանյալի պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է համարել նրա անկեղծորեն զղջալը, ինչպես նաև այն որ Գ.Բաբաքյոխվյանը կատարել է ոչ մեծ ծանրության հանցանք, բնութագրվում է դրական, խնամքի տակ ունի մեկ անձ` 33-34 շաբաթական հղիություն ունեցող կինը` Արմինե Նահապետյանը:
Գևորգ Բաբաքյոխվյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, իսկ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին: