«Երևան քաղաքի բյուջեն մսխելու մաստեր կլասս. միլիարդավոր դրամները ահա թե որտեղ են «փոշիանում»». Գևորգ Ստեփանյան

Գևորգ Ստեփանյանը գրում է. «Երևան քաղաքի բյուջեն մսխելու մաստեր կլասս։

Հարգելի հայրենակիցներ, գույքահարկի 100% թանկացումից, աղբահանության վճարի, տրասպորտի, տեղական տուրքերի ու վճարների թանկացումից հավաքագրած միլիարդավոր դրամները ահա թե որտեղ են «փոշիանում»։

Քաղաքի խցանումների խնդիրը իբր լուծելու համար 2026 թ Երևանի երթևեկության կառավարման կենտրոն համայնքային հիմնարկի պահպանման ծախսեր ծրագրով նախատեսվել է 584 մլն դրամ։

2025թ. Ավտոկայանատեղի կազմակերպման ծառայություն ծրագրով փաստացի ծախսը կազմում է 446 մլն դրամ, որից 86 մլն դրամ գումարը հատկացվել է «Երևանտրանս» ՓԲԸ-ին։

Ինչքան «կարմիր գծերի» թանկացումը՝ 12000 դրամից սարքեցին 160.000 ամ ստելով, որ խցանումերը կվերանան, բայց հակառակը եղավ հավաքագրեցին 2 մրդ 100 մլն ամ ու փոշիացրեցին։

Քաղաքը չկառավարելու հետևանքը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031