Դին ջրանցքից դուրս է բերել փոխքաղաքապետի եղբայրը, իսկ բժիշկներն ինչպես միշտ ժամանել էին առանց անհրաժեշտ պարագաների

Այսօր՝ հուլիսի 10-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարար վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ժամը 11:30-ի սահմաններում ահազանգ է ստցվել, որ Նոր Եդեսիա գյուղով հոսող ջրանցքի մեջ տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Նոր Եդեսիայի գյուղապետ Վահան Աբգարյանը, «Շամիրամ» ջրօգտագործման ընկերության փոխտնօրեն Քաջիկ Արեյանը և Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օպերատիվ խմբով՝ հրամանատարի տեղակալ Արտակ Շամիրյանի գլխավորությամբ, ովքեր էլ Արզնի-Շամիրամ ջրանցքից դուրս են բերել 50-55 տարեկան տղամարդու դի: Տեղում են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Գուրգեն Գյոզայլյանի, Աշտարակի ոստիկանապետ Արթուր Արիստակեսյանի գլխավորությամբ:

Մահացածի դին եկել էին տեղափոխելու Աշտարակի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, ովքեր առանց սավանի էին, իսկ ֆոտոլրագրողի հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ առանց սավանի են եկել դին տեղափոխելու, հերթապահ բժիշկը պատասխանեց, որ այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն հիվանդանոցի տնօրինությունը՝ հայտնելով նաև, որ բազմիցս այդ մասին իրենք հայտնել են տնօրինությանը, սակայն սայլը տեղից չի շարժվում. միշտ դիերը տեղափոխվում են առանց անհրաժեշտ պարագաների, տվյալ դեպքում՝ ծածկոց, սավան կամ դի տեղափոխելու համար հատուկ պարկ: Գ. Շամշյանը հայտնում է նաև որ ջրանցքիում դին հայտնաբերած և փրկարարների օգնույամբ այն դուրս բերած Ք. Արեյանը Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի եղբայրն է:

Կարդացեք այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս