Բաժիններ՝

Վատ և ավելի վատ. մամուլ

«Հուլիսի 7-ից զգալի թանկացավ գազը: Սակայան այդ նույն թանկացած գազը որպես վառելիք օգտագործող երթուղային տաքսիների ուղեվարձը չփոխվեց: Սա իհարկե ուրախալի է, բայց միևնույն ժամանակ` տխուր հետևությունների առիթ է տալիս»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Խնդիրն այն է, որ երթուղայինների ուղեվարձի մեջ գազի ծախսը զգալի մասն է կազմում և գազի թանկացումը բնականաբար պետք է հանգեցներ ուղեվարձի թանկացմանը: Ու եթե դա տեղի չի ունեցել, ուրեմն կամ մինչև այժմ մենք երթևեկել ենք ակնհայտորեն ուռճացված ուղեվարձով, կամ ուղեվարձը չի թանկանում տնտեսվարողների վրա բանեցվող ճնշումների շնորհիվ:

Տնտեսվարողները, իհարկե, արդեն բարձրաձայնում են ճնշումների մասին և պահանջում, որ իշխանությունները դոտացիա տրամադրեն երթուղայիններին:

Նշենք, որ երեկվանից զգալիորեն` 8-10 տոկոսով թանկացել են գարեջուրը, «Ջերմուկը», հյութերը: Իսկ մարզերից ստացվող տեղեկություններով` արդեն թանկացման միտումներ է դրսևորում հացը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս