Բաժիններ՝

«Թալինի լիմոնադ»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչները ստուգում են իրականացրել Արագածոտնի մարզի Թալին քաղաքում գործող՝ անհատ ձեռնարկատեր Թամարա Սաֆարյանին պատկանող «Թալինի լիմոնադ» ապրանքանիշի լիմոնադի արտադրամասում։

Ինչպես տեղեկանում ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ։

Մասնավորապես՝ արտադրամասում չեն իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ սպասարկման և ընթացիկ վերանորոգման, արտադրական տարածքների մաքրման, լվացման ու ախտահանման, ինչպես նաև միջատազերծման և կրծողների դեմ պայքարի աշխատանքներ։

Խախտումներ են արձանագրվել նաև արտադրական տարածքների կառուցվածքային և հիգիենիկ վիճակի մասով։ Մասնավորապես, հատակների և պատերի մակերեսները չեն համապատասխանել լվացման և ախտահանման համար սահմանված պահանջներին, առաստաղը չի ապահովել կեղտի կուտակման, բորբոսի առաջացման և մասնիկների թափվելու կանխարգելումը, իսկ դռները չեն համապատասխանել սահմանված հիգիենիկ չափանիշներին։

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների, գույքի, գործիքների, պարագաների և բեռնարկղերի մասով ևս արձանագրվել են պահանջների խախտումներ․ չեն իրականացվել դրանց պատշաճ մաքրման, լվացման և ախտահանման աշխատանքները, իսկ օգտագործվող որոշ նյութեր և սարքավորումներ չեն համապատասխանել հիգիենիկ պահանջներին։

Արձանագրված խախտումների հիմքով «Թալինի լիմոնադ» ապրանքանիշի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։

ՍԱՏՄ-ի կողմից սահմանվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31