Անհայտ քաղաքացին փորձել է հրկիզել գլխավոր դատախազության շենքը
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևաում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մի քաղաքացի, ում տվյալները ճշտվում են, Վազգեն Սարգսյան փողոցում, ըստ տեղեկությունների, ապակե տարայով, որի մեջ եղել է բենզին, խփել է գլխավոր դատախազության դռանը, ինչի հետևանքով կրակ է առաջացել:
Այս պահին ժամանել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի և Երևանի հրշեջ-փրկարարները՝ 4 մարտական հաշվարկով, ինչպես նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության խմբերը:
Բարեբախտաբար կրակը չի տարածվել. կոտրվել է միայն դատախազության դռան ապակին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում է գտնվում անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Ըստ Գ. Շամշյանի՝ Կենտրոնի ոստիկաններին հաջողվել է բռնել այդ քաղաքացուն: