Արտաքին ուժերի ներկայությունը չի ապահովում տարածաշրջանի երկրների անվտանգությունը. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի դեմ տեղի ունեցած պատերազմը փոխել է տարածաշրջանի երկրների անվտանգության վերաբերյալ պատկերացումները։ Նրա խոսքով՝ արաբական երկրներն այժմ ավելի են համոզվում, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովվի համատեղ և տարածաշրջանային մեխանիզմներով, այլ ոչ թե օտարերկրյա ռազմաբազաների միջոցով։ Փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:

Դիվանագետի գնահատմամբ՝ պատերազմը ցույց է տվել, որ արտաքին ուժերի ներկայությունն ու օտարերկրյա ռազմաբազաները ոչ միայն չեն ապահովում տարածաշրջանի երկրների անվտանգությունը, այլև որոշ դեպքերում կարող են լրացուցիչ վտանգ ստեղծել։

«Այն երկրները, որոնք ռազմաբազաներ չունեին, ավելի ապահով մնացին և ավելի քիչ տուժեցին պատերազմից, քան այն երկրները, որոնք հյուրընկալում էին ամերիկյան ռազմաբազաներ, որոնք, ենթադրաբար, պետք է պաշտպանեին նրանց», – ասել է Արաղչին։

Արաղչին նաև հայտարարել է, որ պատերազմից հետո Իրանի արտաքին քաղաքականությունը «ամբողջովին տարբեր» է լինելու նախապատերազմյան շրջանից: Նա հավելել է, որ պատերազմից առաջ ձևավորված Իրանի՝ «թույլ երկրի» կերպարը վերացել է։ Նախարարը պնդել է, որ 40 օր շարունակ դիմադրելուց հետո Իրանը ներկայանում է որպես երկիր, որը կարող է դիմակայել նույնիսկ ամենաբարդ պայմաններում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31