Ուկրաինայում պատգամավորներ և բարձրաստիճան պաշտոնյաներ հայտնվել են հակակոռուպցիոն հետաքննության կենտրոնում

Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինները հայտարարել են «հանցավոր կազմակերպության բացահայտման հատուկ գործողության» մասին։

Նրանց տվյալներով՝ կազմակերպությունը ղեկավարել են գործող և նախկին պատգամավորներ, իսկ դրանում ներգրավված են եղել նաև նախագահի գրասենյակի պաշտոնյաներ։

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի հաղորդմամբ՝ հետաքննության շրջանակում խուզարկություն է իրականացվել նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իրինա Մուդրայայի, իսկ ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ նաև նախկին «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության պատգամավոր Վադիմ Ստոլարի և Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Մաքսիմ Միկիտասի աշխատանքի և բնակության վայրերում։

Հակակոռուպցիոն մարմինները գործի մանրամասները և կոնկրետ անձանց նկատմամբ ներկայացված կասկածները դեռ չեն հրապարակել։ Սակայն «Дзеркало тижня» պարբերականի տվյալներով՝ գործի շրջանակում, մասնավորապես, ուսումնասիրվում են Ուկրաինայի արդարադատության նախարարության պաշտոնյաների և ազգայնացված «Sense Bank»-ի հետ կապված հանգամանքներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31