Թյուրիմացություն է, երբ ասում են, թե Առաքելական եկեղեցին հարկ չի վճարում՝ վճարում է. Հայկ Ֆարմանյան

Հայ առաքելական սուրբ եկեղեցին 1 տարում ավելի քան 520 մլն դրամ հարկ է վճարել։ Այսօր ԱԺ–ում իր ելույթի ժամանակ այս մասին ասաց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Հայկ Ֆարմանյանը։

«Հայ առաքելական սուրբ եկեղեցին հարկ վճարում է։ 2025 թվականի տվյալներով` եկեղեցին ավելի քան 520 մլն դրամի հարկ է վճարել։ Որպեսզի թյուրիմացություններից խուսափենք, ասեմ, որ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկերից ազատվում են միայն կրոնական գրականության վաճառքն ու ծիսակատարությունները»,- ասաց Ֆարմանյանը։

Նա միաժամանակ ընդգծեց, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին պետք է փայփայել, քանի որ այն ոչ միայն հավատքի ու կրոնական կենտրոն է, այլև հայապահպան կարևոր ինստիտուտ։

Նշենք, որ ըստ ՊԵԿ–ի տվյալների` 2025 թվականին Հայ առաքելական եկեղեցին ընդհանուր ավելի քան 702 մլն հարկ է վճարել, որից` 506 միլիոնը կազմել է եկամտային հարկը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31