Բաժիններ՝

97 տարեկանում մահացել է Չինաստանի նախկին վարչապետ Չժու Ժունցզին

Չինաստանի նախկին վարչապետ Չժու Ժունցզին, որի շուկայական բարեփոխումները նպաստեցին երկրի տնտեսական բացառիկ վերելքին, մահացել է 97 տարեկանում:

Նրա առավել հայտնի բարեփոխումներից էին անարդյունավետ պետական ձեռնարկությունների մասնավորեցման ծրագիրը, քաղաքային բնակարանների մասնավորեցումը և բնակարանների սեփականության խթանումը։

«Նա իր ողջ կյանքը նվիրեց ժողովրդին ծառայելուն և կոմունիստական գործին», – ասված է մահախոսականում։

Չժու Ժունցզին Չինաստանի վարչապետն էր 1998-2003 թվականներին։

Երբ դանիացի լրագրողը վարչապետ Չժու Ժունցզիին հարցրել էր, թե ինչով կցանկանար, որ իրեն հիշեր Չինաստանի ժողովուրդ, նա պատասխանել էր. – «Ես միայն հույս ունեմ, որ պաշտոնից հեռանալուց հետո ամբողջ երկրում մարդիկ կասեն՝ նա ազնիվ պաշտոնյա էր, ոչ թե կոռումպացված, և ես լիովին գոհ կլինեմ»։

Ըստ The Wall Street Journal-ի՝ Չժու Ժունցզին 2022-ին տարաձայնություններ է ունեցել Չինաստանի ներկայիս ղեկավարության հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31