Նախիջևանի ռազմական ներուժն ամրապնդվում է և կշարունակի ամրապնդվել․ Ալիև

Նախիջևանի պաշտպանական ներուժի ամրապնդումն այս տարիների ընթացքում եղել է գերակա խնդիր. հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի շրջանակում Ադրբեջանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Ինչպես գիտեք, իմ հրամանով Նախիջևանում ստեղծվել է առանձին բանակ։ Այս բանակը, իհարկե, Ադրբեջանի զինված ուժերի անբաժանելի մասն է։ Սակայն Նախիջևանի յուրահատուկ աշխարհագրությունը և Ադրբեջանի հիմնական մասի հետ աշխարհագրական կապի բացակայությունը, բնականաբար, պահանջում են ավելի մեծ ուշադրություն դարձնել այս տարածաշրջանի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության անվտանգությանը, և սա մնում է անփոփոխ։ Հետևաբար, սա առաջին պայմանն է։ Ինչպես այսօր նշեցի, Ադրբեջանի զինված ուժերն ազդեցություն ունի տարածաշրջանում։ Նախիջևանի ռազմական ներուժն ամրապնդվում է և կշարունակի ամրապնդվել», – նշել է Ալիևը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31