Եթե Հայկ Ֆարմանյանին ՊԵԿ-ից չազատեին, նա կշարունակե՞ր աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ. ՔՊ-ի հարցը

Ինձ ՊԵԿ-ում ձեր իշխանության օրոք ուղիղ ասել են՝ դու յուրային չես, դիմում գրիր, հեռացիր. այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Հայկ Ֆարմանյանը։

«Չեմ զբաղեցրել քաղաքական պաշտոն, ինձ աշխատանքի են ընդունել իմ մասնագիտական գիտելիքների հիմքով, և ապօրինի ազատվել եմ: Եթե դուք հիմա ուսումնասիրեք պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքը, ապա կտեսնեք` միայն Արևմտյան մաքսատուն վարչությունում է, որ 2 իրար հետ կապ չունեցող բաժին միավորվել են միայն այն բանի համար, որ ինձ կարողանան ազատել աշխատանքից»,– ասաց Ֆարմանյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` իրեն ուղիղ են ասել, որ դիմում գրի։

«Ուղիղ ասել են՝ դու յուրային չես, և սա եղել է ձեր իշխանության օրոք, 2019 թվականին: Իմ խոսքերը կհաստատեն բազմաթիվ ՊԵԿ նախկին ծառայողներ, ի թիվս ինձ՝ նաև այլ ծառայողների ուղիղ ասվել է, որ դիմում գրենք, հեռանանք։ Ուղիղ մեկ տարի՝ 2018 թվականից սկսած մինչև 2019 թվականի փետրվար, ենթարկվել եմ բազմաթիվ հալածանքների, այնուհետև դիմել եմ մինչև Վճռաբեկ դատարան, դատարանը հիմնավորել է, որ ինձ աշխատանքից ապօրինի են ազատել»,- շարունակել է Հայկ Ֆարմանյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31