Ուկրաինան առաջարկել է Զելենսկու և Պուտինի հանդիպում անցկացնել և քննարկել «զինադադարի ցանկացած ձևաչափ»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին առաջարկում է զինադադար հաստատել օդում և էներգետիկ ոլորտում, ինչպես նաև «սառեցնել» պատերազմը ռազմաճակատի գծով։ Դա պետք է հիմք դառնա բանակցությունների մեկնարկի համար։
Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
«Մենք առաջարկում ենք զինադադարի ցանկացած ձևաչափ՝ և՛ օդային, և՛ էներգետիկ զինադադար։ Այնտեղ կարելի է ձևաչափերի մի ամբողջ շարք գտնել։ Գումարած՝ առաջարկվում է պատերազմի «սառեցում» ռազմաճակատի գծով, որպեսզի հետագայում ծանր բանակցություններ վարվեն։ Գումարած՝ Ուկրաինայի նախագահը բազմիցս ասել է, որ պատրաստ է (Պուտինի հետ- խմբ.) անձնական հանդիպման՝ բարդ հարցեր քննարկելու համար»,- նշել է Պոդոլյակը։

