Բաժիններ՝

Մենք Արգենտինայի հետ հավասարը հավասարի պես պայքարեցինք․ Կաբո Վերդեի դարպասապահ

Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Վոզինյան մեկնաբանել է թիմի դուրս մնալը 2026 թվականի Աշխարհի առաջնությունից:

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչում Կաբո Վերդեի ընտրանին համառ պայքարում, լրացուցիչ ժամանակում 2:3 հաշվով զիջեց Արգենտինայի հավաքականին՝ ավարտելով իր ելույթները մրցաշարում: Նշենք, որ 40-ամյա դարպասապահը դարձել է այս Մունդիալի ամենասիրված և քննարկվող ֆուտբոլիստներից մեկը։

«Շատերը կարծում էին, թե Արգենտինայի համար սա հեշտ հաղթանակ է լինելու, բայց մենք հավասարը հավասարի պես էինք պայքարում։ Թիմն արեց հնարավոր ամեն ինչ հանդիպումը հաղթելու համար, սակայն մեզ դա չհաջողվեց։ Մենք տխրել ենք արդյունքից, բայց միևնույն ժամանակ ունենք բոլոր հիմքերը՝ գոհ լինելու և հպարտանալու այն ամենով, ինչի հասանք այս Աշխարհի առաջնությունում»,- Վոզինյայի խոսքերն է մեջբերում հայտնի լրագրող Դևիդ Օրնշտեյնը X սոցիալական ցանցում:

Փորձառու դարպասապահը նաև ընդգծել է, որ իրենք կարողացան աշխարհի քարտեզի վրա նորովի ներկայացնել իրենց երկիրը.

«Ես հպարտ եմ տղաներով և ինքս ինձնով: Մենք արժանապատվորեն ներկայացրինք Կաբո Վերդեն աշխարհի շատ երկրների համար: Արեցինք այն ամենն, ինչ կարող էինք, և այժմ հաջողություն եմ մաղթում ապագա հաղթողներին»,- եզրափակել է Վոզինյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031