Բաժիններ՝

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ

Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը հուլիսի 4-ին ժամը 02։27-ին ահազանգ է ստացել, որ Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ինչպես հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արևիկ գյուղի Զարթոնքի փողոցի 1-ին նրբանցում գտնվող տնակներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:56-ին, մարվել՝ 03:15-ին: Այրվել է փայտաշեն տնակը՝ գույքով:

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031