Սյունիքի Նռնաձոր գյուղ տանող ճանապարհի կառուցումը նախանշված ժամկետում ավարտին չի հասցվել
Սյունիքի Նռնաձոր գյուղ տանող ճանապարհի կառուցումը հայտարարված ժամկետում չի ավարտվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Նախարարությունից հիշեցրել են, որ Շվանիձոր-Նռնաձոր ճանապարհի շինարարությունն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլը (հողային ճանապարհի կառուցում) իրականացնում է «ԱՄՎ Պարտներ» և «Մոստ կոնտրակտ»ՍՊ ընկերությունների կոնսորցիումը:
«Շինարարական աշխատանքները սկսվել են 2024 թվականին և դրանց ավարտի նոր ժամկետ է սահմանվել այս տարվա օգոստոսի 30-ը», – հայտնել են նախարարությունից:
Երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել ճանապարհի ասֆալտապատում, ընկերությունն արդեն որոշված է։ Աշխատանքների արժեքը մոտ 1,1 մլրդ դրամ է։
Նշենք, որ ի սկզբանե կապալառուն հայտարարել էր, որ նախատեսում է շինարարության առաջին փուլն (արժեքը՝ 2,5 մլրդ դրամ կամ մոտ 6,7 մլն դոլար) ավարտել մինչև 2025 թվականի վերջը։
Ավելի ուշ Sputnik Արմենիային նախարարությունից հայտնեցին, որ Սյունիքի հարավի Շվանիձոր-Նռնաձոր գրունտային ճանապարհի շինարարությունը կավարտվի մինչև 2026–ի մարտի 9-ը։
Նշենք, որ այժմ Նռնաձոր տանող ճանապարհն անցնում է նախկին երկաթգծի տեղամասովև գտնվում է անբավարար վիճակում:

