Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով

Ռուսաստանը ուկրաինական գերությունից վերադարձրել է 160 ռուս զինծառայող, փոխարենը Ուկրաինային է հանձնվել Ուկրաինայի զինված ուժերի 160 զինծառայող։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հունիսի 26-ին կիևյան ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 160 ռուս զինծառայող։ Փոխարենը հանձնվել է Ուկրաինայի ԶՈւ 160 ռազմագերի։ Վերադարձված ռուս զինծառայողները այժմ գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, նրանց հետ աշխատում է Ռուսաստանում մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Յանա Լանտրատովան»,- հայտնել են այնտեղ։

ԱՄԷ-ն հումանիտար բնույթի միջնորդական ջանքեր է գործադրել ուկրաինական գերությունից ռուս զինծառայողների վերադարձի հարցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930