Հաքան Ֆիդանը պաշտոնական այցով կմեկնի Կանադա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 25-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Կանադա։

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝  այցի ծրագիրը կմեկնարկի Տորոնտոյում գտնվող Դարլինգթոն ատոմային էլեկտրակայան այցով, որի նպատակն է տեղում ծանոթանալ Կանադայի հնարավորություններին միջուկային էներգետիկայի ոլորտում։

Այցի երկրորդ օրը Ֆիդանը հանդիպումներ կունենա գործարար շրջանակների, հասարակական կազմակերպությունների և ակադեմիական համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Օտտավայում բանակցություններ կվարի Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդի հետ։

Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը կներկայացնի Անկարայի դիրքորոշումը թուրք-կանադական համագործակցության խորացման և դիվերսիֆիկացման, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վերաբերյալ։

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել առևտրատնտեսական կապերի զարգացումը, ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները, էներգետիկայի, այդ թվում՝ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության և ռազմական համագործակցության ընդլայնման հարցերը։

Ակնկալվում է, որ Ֆիդանը կանդրադառնա նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության վերականգնման կարևորությանը, ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ զարգացումներին և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930