10-ից ավելի հայ շախմատիստներ մեկնել են Իտալիա՝ մասնակցելու աշխարհի պատանեկան առաջնությանը
Հայաստանի 13 շախմատիստներ մեկնել են Իտալիա, որտեղ կմասնակցեն աշխարհի պատանեկան առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հայաստանի շախմատային պատվիրակության կազմում են Եվրոպայի չեմպիոն U18 գործող Վահե Սուքիասյանը, Բենիկ Ագասարովը, Վաչե Հովակիմյանը, Ռուդոլֆ Փաշիկյանը, Տիգրան Սողոմոնյանը, Տիգրան Համբարձումյան, Արտեմ Մամիկոնյանը, Արման Ասլանյանը, Անահիտ Մկրտչյանը, Նվարդ Հայրապետյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անգելինա Միրաքյանը և Գաբրիելա Հարությունյանը:
Նշենք, որ մրցաշարը մեկնարկում է հունիսի 15-ին Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում և կավարտվի հունիսի 26-ին: Այն անցկացվելու է պատանիների և աղջիկների մինչև 18, 16 և 14 տարիքային կարգերում:

