Ռեմարկը, Մարկեսը, Բայրոնը, Բուլգակովը, Դրայզերը և չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի և հետո ձեռքերը մաքրել սեփական շորերի վրա․ Կարեն Քոչարյան
Քաղաքագետ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«70, 80և 90-ականների ուսանողների համար ԵՊՀ «Արտասահմանյան գրականության» լեկցիաները եղել են նրանց ուսանողական կյանքի անբաժանելի մասը: Էական չէր, թե դու որ ԲՈՒՀի ուսանող էիր՝ ԵՊՀի թե պոլիտեխնիկի, բժշկականի թե գյուղինստիտուտի, մանկավարժականի թե գեղթաթի… որովհետև մենք չէինք գնում դասախոսություն լսելու: Մենք գնում էինք ներկայացման.. դա մոնոներկայացում էր Լևոն Ներսիսյանի կատարմամբ: Այսօր փակում են այդ լեգենդար ամբիոնը:
Իհարկե ինչ արտասահմանյան գրականություն եթե կան Հայաստանի իշխանական հեքիաթները: Ռեմարկը, Մարկեսը, Բայրոնը, Բուլգակովը, Դրայզերը և այլ հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի և հետո ձեռքերը մաքրել սեփական շորերի վրա»:

