Ամենամեծ սյուրպրիզն է լինելու. Արմեն Խաչիկյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի անդամ (ISA), Քաղաքական սոցիոլոգիայի հետազոտական կոմիտեի անդամ, Եվրոպական սոցիոլոգիական ասոցիացիայի անդամ, «ԱՐԱՐ» հիմնադրամի տնօրեն,  սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հայաստանի ընտրություններին ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունեն մի քանի երկրներ: Այնպես որ, սխալ է միայն Ռուսաստանին մեղադրել դրանում: Պարզապես Եվրոպայի միջամտությունը քննարկման առարկա չի դառնում:
  • Շատերն ասում են՝ Ռուսաստանից գալիս են քվեարկելու ի օգուտ «Ուժեղ Հայաստանի», բայց ես կարծում եմ՝ էդպես միանշանակ չէ դա: Ամեն դեպքում Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների մեջ շատ են նաև գործող իշխանության աջակիցները: Բացի դրանից, ԱՄՆ-ից ու Եվրոպայից էլ են գալիս. Ամառ է, հանգստի շրջան: Այնպես որ, դրանից խիստ լարվել պետք չէ: Հիմա շատ արցախցիների քվեարկության իրավունքն էլ են դիտարկում՝ որպես իշխանության համար խիստ ոչ ցանկալի:
  • Քաղաքական սոցհարցումները չեն արտահայտում քաղաքական ընտրությունների արդյունքը:
  • Ընտրություններին մասնակցության թիվն է որոշելու՝ ով այս ընտրությունների արդյունքում իշխանություն կձևավորի: Կոնկրետ այս պահին ակնկալվում է մասնակցության շատ բարձր թիվ, բայց իրականության մեջ սոցհարցման թվերի հետ չեն համընկնելու: Եթե մարդիկ ուզում են իշխանափոխություն, անպայման պետք է մասնակցեն ընտրություններին: Պետք է գնալ ու ընտրել անցողիկ շեմը հաղթելու պոտենցիալ ունեցող ուժերին, որ հնարավոր լինի հեռացնել ՔՊ-ին:
  • Վերջին երկու տարվա ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու և Զինված ուժերի վարկանիշը չի նվազել: Հայ ժողովուրդը ցույց է տալիս՝ անկախ ով է երկրի ու բանակի ղեկավարը, ինքն ամուր կանգնած է իր հավատի ու Զինված ուժերի կողքին:
  • Իրավական առումով, ընտրական մեխանիզմի տեսանկյունից «Բոլորին դեմ եմ» կուսակցության անվանումը, չեմ կարծում, որ արդարացված է, որովհետև եթե ընտրում ես այդ ուժին, չի նշանակում, որ դու բոլորին դեմ ես: Ամեն դեպքում իրենք շատ քիչ շանս ունեն հաղթահարելու անցողիկ շեմը ու հա՛մ անլրջացնում են գործընթացը, հա՛մ մարդկանց էմոցիաների գործոնի վրա փորձում են քվե ստանալ:
  • Մարդիկ հաճախ ընտրություն են կատարում էմոցիայով. Ես դա չեմ հասկանում: Էմոցիայով ո՞նց կարելի է ընտրություն անել, ո՞նց կարելի է վրեժխնդրության էմոցիայով ընտրություն անել: Պետք է ռացիոնալ ընտրություն անել: Էմոցիայով ընտրելիս պետք է հիշել, որ մեր առօրյա կյանքում 5 տարի կրելու ենք մեր կատարած ընտրության հետևանքը:
  • Քաղաքական սոցիոլոգիան ընտրության արդյունք կանխատեսող գիտություն չէ, այլ ավելի շատ հասարակական կարծիքները շոշափող: Այս ընտրություններում լինելու է ամենամեծ սյուրպրիզը, որովհետև սոցհարցումները չեն տալու իրական պատկերը: Մարդիկ վախեցած են, գաղտնապահ ու հավելյալ զգուշավոր:
  • Միանշանակ դրական է գնահատվում, որ մարդը եթե զգում է, որ դա իր վրա կարող է վատ ազդել, գաղտնի է պահում իր որոշումը, և այս սոցհարցումների արդյունքները դա են ցույց տալիս: Այս սոցհարցումներին վերապահումով պետք է մոտենալ, որովհետև հարցվածների 60 %-ը հրաժարվել է պատասխանել հարցերին:
  • Ոչ մեկի ձայնը հնարավոր չէ իդենտիֆիկացնել, ոչ մեկը չի իմանալու, թե դուք ում եք քվեարկել:
  • Ամենակարևորը երևանաբնակների ու երիտասարդների մասնակցությունն է: Հորդորս է նրանց՝ անպայման գնալ ընտրություններին, հատկապես որ, երիտասարդները շատ ավելի ընդվզող են: Երիտասարդն է ընտրում իր ապագան, իր գալիք աշխատատեղը, կրթական ու առողջապահական համակարգերը: Եթե 18-25 տարեկան մարդը չի գնում, դրանք ընտրում են ուրիշ տարիքային ցենզի, ուրիշ տարածքի բնակիչները: Ընտրությունը նաև պատասխանատվություն է՝ իր ապագայի հետ կապված: Կան բազմաթիվ երկրներ, որտեղ ընտրությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն: Դրա համար մասնակցությունն այդ երկրներում բարձր է լինում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930