Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր

Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցը դեռևս ավելի շուտ տեսական բնույթ է կրում, մինչև 2030 թվականը հանրապետության ընդգրկումը ԵՄ-ին քիչ հավանական է։ Իզվեստիա-ին նման կարծիք է հայտնել Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը։

Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ Երևանը մեծ համակրանք է վայելում Եվրամիությունում, իսկ միավորման և հանրապետության հարաբերությունները շարունակում են խորանալ։ Միևնույն ժամանակ, Կարտհայզերն ընդգծել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը դեռևս ավելի շուտ տեսական բնույթ է կրում։

«Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և բարդ հարաբերությունները իր հարևաններից առնվազն մեկի հետ՝ նման թեկնածությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Չնայած այն հանգամանքին, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները վերջին տարիներին կայուն կերպով բարելավվել են, անդամակցությունը մինչև 2030 թվականը քիչ հավանական է»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930