Նիկոլիզմի համառոտ ռեզյումեն` պարտություն, հայրենազրկում ու թրքահպատակություն. Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը գրում է. Նիկոլիզմի համառոտ ռեզյումեն։
Հայաստանի պատմության մեջ միայն Նիկոլն է 4-5 մլրդ դոլարի զենք թողել Ադրբեջանին։
Միայն Նիկոլն է, իր նախորդներից ստանալով 42 հազար քառ.կմ հայրենիք, այսօր 29.8 հազարի համար երազում։
Միայն Նիկոլն է ասել` Արցախը Հայաստան է եւ վերջ ու հետո հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է։
Միայն Նիկոլի օրոք է Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությունը հայտնվել Բաքվի բանտերում։
Միայն Նիկոլն է հարձակվել Հայ Եկեղեցու եւ Վեհափառի վրա։
Միայն Նիկոլի օրոք է ՀՀ ինքնիշխան տարածքի 240 քառ. կմ օկունացված Ադրբեջանի կողմից։
Միայն Նիկոլի օրոք է Արցախում տեղի ունեցել էթնիկ զտում։
Սա է նիկոլիզմի համառոտ ռեզյումեն՝ պարտություն, հայրենազրկում ու թրքահպատակություն։



