Հազրոյանին սպանե՞լ են. մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 19-ին Հայաստանի ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ, ինքնասպան եղած 22-ամյա Մանվել Հազրոյանը, հարազատների պնդմամբ, ինքնասպան չի եղել։ Նա ցանկացել է ինչ-որ բացահատումներ անել: Այս մասին «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց վերջինիս հորաքույրը.
«Մանվելի վերքը պարանի վերք չէ, այլ սուր գործիքով է արված։ Նրան գրիմ են արել ու լեյկոպլաստով հավաքել: Նա որոշել էր ողջ ճշմարտությունը պատմել, դրա համար տարել են մենախուց և արել այն, ինչ ուզել են: Այսօր տղայի թաղումն է, և մենք անձամբ նկարելու ենք, որ բոլորը տեսնեն, գոնե այդ հրեշների արածը պարզ լինի, ու արդարությունը վերականգնվի»:
Հիշեցնենք, որ 2010 թվականի նոյեմբերի 19-ին ԼՂՀ բանակի շարքային Մանվել Հազրոյանը կենցաղային հողի վրա ծագած միջադեպի արդյունքում կրակել էր իր ծառայակիցների վրա, ինչի արդյունքում 4 զինվոր էր մահացել: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Համլետ Դավթյանի նախագահությամբ Հազրոյանին ցմահ ազատազրկման էր դատապարտել»: