Դա կնշանակի՝ կրակել սեփական ոտքերին և գլխին. ռազմավարական ընտրության գինը. ի՞նչ է սպասվում Հայաստանին. Վահե Դավթյան
Մայիսի վերջին Աստանայում նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստը, որի ընթացքում, ըստ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի, քննարկվելու է նաև Հայաստանի կարգավիճակի հարցը։
Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու։
ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար ոչ «արժեքային ընտրություն» է, ոչ էլ հերթական աշխարհաքաղաքական «կռուտիտը» («մանևր» բառը թերևս տեղին չէ)։ Դա սեփական ոտքին կրակել է։ Ընդ որում՝ միաժամանակ երկուսին էլ։ Իսկ որոշ սցենարների դեպքում՝ նաև սեփական գլխին։
Վերջին տասնամյակում հայկական տնտեսությունը զարգացել է հենց եվրասիական տնտեսական համակարգի շրջանակում։ ԵԱՏՄ-ին անդամակցելու պահից Հայաստանի ՀՆԱ-ն աճել է ավելի քան 2,5 անգամ՝ մոտ 10 մլրդ ԱՄՆ դոլարից հասնելով 26 մլրդ-ի։ Հայաստանը ստացել է մուտք ընդհանուր շուկա, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համակարգ։ Դրան հավելվել են արտոնյալ էներգետիկ պայմանները, առանց որոնց հայկական տնտեսությունն իր ներկա կառուցվածքով պարզապես չի կարող գոյատևել առանց խորքային ցնցումների։
Իրանը կարող է, սակայն բացառապես Մոսկվայի հետ սինքրոնիզացնելով սեփական որոշումները: Վերջիվերջո, Իրան-Հայաստան գազատարը Ռուսաստանի սեփականություն է։ Բացի այդ, դժվար է պատկերացնել, որ Երևանում «դիվերսիֆիկացիա» ասելով նկատի ունեն հենց իրանական ուղղությունը։
Եվ այստեղ առաջանում է պարզ հարց․ ո՞վ է փոխհատուցելու այդ տարբերությունը։ Եվրոպացի պաշտոնյանե՞րը։ Դրամաշնորհային հիմնադրամնե՞րը։ Թե՞ կրկին՝ հայ սպառողն ու հայկական բիզնեսը։
Մինչդեռ ռուսաստանյան ուղղությունը Հայաստանի համար ոչ միայն արտահանման շուրջ մեկ քառորդն է, այլև արդյունաբերական կոոպերացիա, դրամական փոխանցումներ, լոգիստիկ շղթաներ, աշխատաշուկա և երկրի տնտեսական կայունության զգալի հատված։
Խնդրի էությունը նրանում է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են գեոէկոնոմիկան փոխարինել քաղաքական ռոմանտիզմով։ Բայց տնտեսությունը լոզունգներով չի ապրում։ Աշխարհագրությունը հայտարարություններով չի փոխվում (թեև հայտարարվում է, որ Հայաստանը փոխել է իր աշխարհագրական դիրքը)։
Հայաստանը, ցավոք, ո՛չ ավելցուկային ռեսուրսներ ունեցող պետություն է, ո՛չ էլ ինքնաբավ տնտեսություն, որը կարող է առանց սուր ցավի խզել իր հիմնական տնտեսական կապերը։
Սակայն Երևանում վաղու։ց արդեն ռազմավարական պլանավորմամբ չեն զբաղվում։ Երկիրը կառավարվում է «ձեռքի ռեժիմով»։ Իսկ այդ կառավարման գլխավոր սկզբունքը դարձել է պահի աղմկային էֆեկտը:
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ




