Չինաստանում գտել են տղամարդկանց ավելորդ ուշադրությունից կանանց պաշտպանելու միջոցը. The Daily Mail
Բրիտանական The Daily Mail թերթի փոխանցմամբ՝ Չինաստանում թողարկել են երկար զուգագուլպաներ, որոնք պատված են խիտ «մազերով»: Դրանք կօգնեն կանանց խուսափել արական սեռի ավելորդ ուշադրությունից կամ անգամ բռնաբարություններից:
Թեև նորույթը չունի գրավիչ տեսք՝ արտադրողը կարծում է, որ այն մեծապես պետք կգա այն աղջիկներին, որոնք տառապում են տղամարդկանց ավելորդ ուշադրությունից: Սակայն ոչ բոլորն են ուրախությամբ ընդունել այդ գաղափարը:
Քննադատների կարծիքով՝ նման զուգագուլպաները կարող են վախեցնել ոչ միայն պոտենցիալ բռնացողներին, այլև՝ բարի մտադրություններով տղամարդկանց, որոնք ցանկանում են ծանոթություն հաստատել ընտանիք կազմելու նպատակով:
Ոմանք էլ այս նորույթին վերաբերվել են հումորով՝ հայտարարելով, որ «մազոտ զուգագուլպան» հիանալի գաղափար է Հելլոուինի համար: