Այս իշխանությանը մնաց 44 օր. Թուրքիային տված իրենց խոստումները հավասար են զրոյի. Նարեկ Սպարտակյան

Եկատերինբուրգում Հայաստանի նախկին պատվո հյուպատոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Սպարտակյանը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով ուղերձ է հղել։

«Ապրիլի 24-ը մեզ համար շատ տխուր, ծանր, բայցև շատ կարևոր օր է։ Կարևոր, որպեսզի լինենք հետևողական, որ չլռենք։

111 տարի առաջ նաև հայ դավաճանների օգնությամբ Թուրքիան կազմակերպեց ցեղասպանություն․ նահատակվեց միլիոնուկես հայ՝ հանուն խաչի, նաև՝ հանուն մեր ապագայի։ 100 տարի անց կրկին դավաճանները ներս թափանցեցին, և մենք խաբված՝ 2018 թվին ընտրեցինք մարդկանց, որոնք բերեցին նոր ցեղասպանության օրեր․ մեր օրացույցում ավելացրին սեպտեմբերի 27-ը։ Մարդիկ, որոնք Թուրքիայում՝ Ստամբուլում, խոստացան Թուրքիայի նախագահին անել ամեն ինչ, որպեսզի մինչև 2027 թիվն օրակարգից հանեն ապրիլի 24-ի հետ կապված միջոցառումները և ապագայում ոչնչացնեն Ծիծեռնակաբերդը։

Երեկվա Ջահերով երթը և այսօր աշխարհով մեկ կազմակերպած հայերի միջոցառումները ցույց են տալիս, որ օրվա իշխանությանը փաստացի մնացել է 44 օր, և իրենց խոստումները՝ տված Թուրքիայի նախագահին, հավասար են զրոյի։

Կարդացեք նաև

Մենք պայքարել ենք, պայքարում ենք և պայքարելու ենք, և երբեք չենք լռելու․ պայքարի իմաստն այն է, որ այս աշխարհում չկրկնվեն նոր ցեղասպանություններ»,- ասվում է Նարեկ Սպարտակյանի տեսաուղերձում։

Ի դեպ, Նարեկ Սպարտակյանը պաշտոնից ազատվել է իր հայացքների համար․ Մայր Աթոռի շուրջ կատարվողին, Սամվել Կարապետյանի հանդեպ իշխանությունների հետապնդմանն արձագանքից հետո նա ՀՀ ԱԳՆ կողմից հետ է կանչվել Եկատերինբուրգի պատվո հյուպատոսի պաշտոնից։

Սակայն ցայսօր հենց նա է համակարգում Սփյուռքի այդ հատվածում մեր հայրենակիցների հայապահպանությանը միտված ծրագրերը, և, մեր տեղեկություններով, այսօր ևս հենց նրա ջանքերով Եկատերինբուրգի հայ համայնքում մեծ միջոցառումներ են նախատեսված՝ օրվա խորհրդին ընդառաջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930