МОСЬКА-Ն ՂԺՂԺՈՒՄ Է… ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ՏԱՆԸ ՆՍՏԱԾ, ԵՐԿԻՐ Է ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի անդամ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը մնում է վարչական ռեսուրսի շեմին, անգամ նվազում է, իսկ Սամվել Կարապետյանի հեղինակությունը բարձրանում է սրընթաց: Նա բացառիկ մարդ է, ճգնաժամային կառավարիչ:
- Ապրիլի 11-ին տեղի ունեցավ հանրահավաք, որի գլխավոր առանցքը Սամվել Կարապետյանի ելույթն էր հանրահավաքի ժամանակ: Ահռելի մասնակցություն էր, մեծ քանակի երիտասարդներ կային ու դրական մեսիջներ, ֆանտաստիկ երթ տեղի ունեցավ հանրահավաքից հետո, ինչը Փաշինյանի մոտ լրացուցիչ հուզական վիճակ առաջացրեց: Դեռ նախընտրական քարոզչությունը չի սկսվել, ու արդեն՝ նման հանրահավաք: Սա չի կարող չանհանգստացնել նրան:
- Եթե նկատել եք, մարզեր գնալիս այլևս ուղիղ եթերներ Փաշինյանը չի անում, ամեն անգամ 2 հատ մի րոպեանոց տեսանյութ է հրապարակում, համարում է՝ հերիք է: Անգամ դահլիճային հանդիպումներ չի ունենում, որովհետև չի կարող լցնել, միտինգներ չի անում: Ու հանկարծ տեսնում է, որ Սամվել Կարապետյանի թիմը նման հանրահավաք է անում…
- Հլը թողեք Սամվել Կարապետյանը գնա մարզեր, հանդիպումներ ունենա իր քաղաքական ուժի ընտրողների հետ, տեսե՛ք՝ ինչ կլինի… Պատկերացրե՛ք՝ վաղը Սամվել Կարապետյանը գնում է Հրազդան… ի՞նչ կկատարվի Հրազդանի կենտրոնական հրապարակում:
- Մենք գործ ունենք աշխարհի մասշտաբով լավագույն կազմակերպչական հնարավորություններ ունեցող գործարարի հետ: Ամեն մարդ չի կարող 4 երկրում բիզնեսներ կառավարել ու հաջողություն ունենալ, իր ազատազրկման ընթացքում էլ 900 միլիոն դոլար փող աշխատել:
- Փաշինյանն արդեն գործի է դրել իշխանական լծակները: Հանրահավաքից անմիջապես հետո ձերբակալություններ տեղի ունեցան Վայքի, Արտաշատի մեր գրասենյակներում, Երևանում, նաև Սյունիքում:
- Ինքը՝ Փաշինյանը, որ անհանգստանում է, ես դա հասկանում եմ. Հայրենիքի գող է: Որպես պաշտոնյա՝ քրեական օրենսգրքով ինչ հանցանք հնարավոր է գործել, Փաշինյանը գործել է…

- Արուսյակ Ջուլհակյանը, բացի նրանից, որ գռեհիկ բաներ է ասում, այդ ամենն ասում է բացարձակ անմեղ մարդու մասին: Գոհար Ղումաշյանը ոչ մի քրեորեն պատժելի արարք չի արել, անգամ դատավորը դա հասկացավ ու չկալանավորեց նրան:
- Հայաստանի քաղաքացիներին շուն ու շանգյալ ընկալելը Փաշինյանի էությունն է: Օրինակ՝ դուք լսե՞լ եք, որ Փաշինյանը նման կերպ արտահայտվի Ադրբեջանի հասարակության հասցեին, ասի՝ ով Ալիևին ընտրել է, զըրթուզիբիլ է կամ շունուշանգյալ… Երբե՛ք:
- Ալեն Սիմոնյանը ո՞նց է վերաբերվում Քրիստինե Վարդանյանին, Սեյրան Օհանյանին, ի՞նչ լուտանքներ, ծաղր, գռեհիկ արտահայտություններ է իրեն թույլ տալիս: Իսկ ո՞նց է նայում Գաֆարովային՝ զմայլված, ժպիտով: Սրանք հայերին են իրենց թշնամի համարում: Ով ուզում ես՝ եղիր, եթե հայ ես՝ արդեն վատ է սրանց համար:
- Եթե որևէ երկրում վարչապետի ցուցումով բիզնես են փակում, ո՞վ կգա այստեղ, ներդրում կանի: ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բիզնեսմեն չէ՞ր, ո՞նց նրա որդու վերաբերյալ քրեական վարույթը հայտնվեց վարչապետի օգնականի՝ ներկայիս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ձեռքում…
- Իրենք տեսան, որ Սամվել Կարապետյանին աջակցող հսկայաքանակ փողոց կա, ու այն դեռ մեծանալու է… Եվ այս հանրահավաքին դեռ մարդկանց փոքր թիվն էր եկել… Ընդ որում, մինչ այդ արդեն արագ ԱԺ-ով օրենք էին փոխել հատուկ Սամվել Կարապետյանի համար, որ թույլ չտան դաշինքի մեջ իր անունն օգտագործել: Այսինքն՝ Սամվել Կարապետյանը ոչ միայն նստած ժամանակ 900 միլիոն փող է աշխատում, այլև երկիրն է կառավարում: Նիկոլ Փաշինյանի ու Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակն ինձ հիշեցնում է Կռիլովի «Слон и моська»-ն:

- Ես վստահ Ձեզ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանի թիկնապահներից շատ, ոչ ոք իշխանափոխություն չի ուզում:
- Որ գալիս էի նկարահանման, տեսա՝ փողոցում թոշակառու չկա, սաղ Լառնակա են մեկնել… Ձեռք է առնում մարդկանց:
- Մեր երկրում աղքատությունը չի հաղթահարվում: Օրեր առաջ գնացել էր Վայոց ձորի մարզի Ելփին գյուղ՝ մանկապարտեզ բացելու, նայեցի, արդեն 3 անգամ էդ մանկապարտեզը բացել են: Եղեգնաձոր մի դպրոց է վերանորոգել, ամեն Սյունիք գնալիս՝ բացում է անում, և սա՝ այն դեպքում, երբ Վայոց ձորում 16 դպրոց են փակել: Ամբողջ Հանրապետությունում 230 դպրոց է փակում 2026թ. ընթացքում, հարյուրավոր ուսուցիչներ են գործազուրկ լինելու:
- Հայաստանից Ադրբեջան գնացած ադրբեջանցիներ հիմա Ադրբեջանում չկան, որովհետև երբ այստեղից գնացել են, իրենց վատ են ընդունել շատ, ինտեգրացիա չի եղել: Հետևաբար՝ ադրբեջանական համայնք գոյություն չունի: Հանելու են բանտերից հանցագործների, բերեն այստեղ: Արցախը մինչև այժմ բնակեցված չէ, փակ զոնա է, ինչի՞ չեն բնակեցնում, որովհետև տարաբնակեցում անելը բարդ բան է՝ կենցաղի ու հազար ու մի այլ հարցեր կան: Հիմա Ալիևը տածում է՝ եթե ես այդ բարդ բանը պիտի անեմ, ինչի՞ տանեմ Արցախ, կտանեմ Վարդենիս, Ջերմուկ, Մասիս, Երևան: Համաներում կանի, կհանի բանտերից, կասի՝ ուզո՞ւմ եք ազատ ապրել, ապրի՛ր, բայց Վարդենիսում: Իհարկե, համաձայնելու են: 25 000 ազատազրկված անձ կա, իրենց միջինը 4 հոգանոց ընտանիքով որ գան, հաշվեք՝ ինչքան կլինեն:

- Երբևէ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև նման բովանդակության զրույց չէր եղել: Ըստ երևույթին Նիկոլ Փաշինյանը Մոսկվա էր գնացել՝ ասելու, որ խզում է հարաբերությունները, այնտեղ էլ բացատրեցին՝ դա ինչ է արժենալու: Ինքն ուզում է կազմաքանդել Հայաստանը, բայց Մոսկվայում հուշեցին՝ ավելի շուտ դու կկազմաքանդվես, քան Հայաստանը: Մի կարևոր մեսիջ հղեց Պուտինը, ասաց՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը զգայուն է: Այսինքն՝ նա դեռ Լեռնային Ղարաբաղը խնդիր է համարում: Բացի դրանից, Պուտինը նաև ասաց, որ իրենք շարունակելու են բարեկամություն անել հայ ժողովրդի հետ՝ անկախ ընտրությունների արդյունքներից: Փաշինյանը Հայաստանը դարձրել է մի անտեր տեղ, որտեղ ով ինչ շահ ունի, իրացնում է:
- Շատ հիմնավոր ու հետաքրքիր մեսիջ էր Սամվել Կարապետյանի՝ դատարանի բակում ասածը՝ «Փաշինյանին ուղղորդում է Ռուսաստանը, ինձ ուղղորդում է միայն հայ ժողովուրդը»:
Մանրամասները՝ տեսանյութում։



