Բաժիններ՝

Դիլիջանի թունելում բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի թունելում, բախվել են Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Վարդան Հ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Գոռ Դ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդներից Գոռ Դ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, իսկ երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930